Արցախի պետական համալսարան

Ապրիլի 27-ը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան տարեդարձն է: Օրվա առթիվ ԱրՊՀ գիտական գրադարանի և բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գրական-գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Շիրազին: Միջոցառմանը մասնակցում էին  բանասիրական ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ միջոցառումն առիթ է՝ ևս մեկ անգամ արժևորելու մեր մեծերին, հայ գիրքն ու ընթերցողին գրքի հետ մերձեցնելու:

Միջոցառմանը Հովհաննես Շիրազի կյանքն ու գործունեությունը ներկայացրել է «Հայ գրականության պատմություն» մասնագիտացման մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Մուսայելյանը՝ խոսելով նաև մեծ գրողի գրական ժառանգության ու արդիականության մասին:

Հովհաննես Շիրազի պոեզիայի ու գրական գործունեության, նրա հետ կապված  հուշերի մասին, պոեզիայում արծարծված արդիական հնչեղության և այլ հարցերի շուրջ լեզվաբանական և գրականագիտական տեսանկյուններից դիտարկող ելույթներով հանդես են եկել հայոց լեզվի, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնների դասախոսներ բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բ.գ.թ.,դոցենտ Սիլվա Մինասյանը, բ.գ.թ., դոցենտ Սիլվա Խաչատրյանը:

Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել նաև  ասմունքով, հնչել է երաժշտություն, ցուցադրվել տեսանյութ: