Արցախի պետական համալսարան

Մայիսի 20-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, տպագրության երաշխավորվել աշխատություններ:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2020-2021 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներին, որի շուրջ տեղեկատվությամբ հանդես են եկել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը և ֆակուլտետների դեկաններ: Ըստ տեղեկատվության՝ անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ֆակուլտետների, ամբիոնների ու համապատասխան ստորաբաժանումների կողմից, և համալսարանը պատրաստ է ամփոփիչ ատեստավորման քննությունների մեկնարկին: Ռեկտորը իրավասու ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարականներ է տվել՝ ամփոփիչ ատեստավորման ստուգումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:     

  

Օրակարգային հաջորդ հարցով ԱրՊՀ հավատարմագրման նախնական զեկույցի մասին տեղեկատվություն են ներկայացրել ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լ. Մարգարյանը, ՈԱԿ վարիչ Շ. Սաղյանը, գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության բաժնի պետ Ն. Առստամյանը:

Գիտխորհրդի օրակարգում էր նաև ԱրՊՀ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի թափուր պաշտոնների մրցույթի մասին հարցը, որը ներկայացրել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Այլ հարցերում գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել համալսարանի գիտակրթական կյանքի համար առանցքային նշանակություն ունեցող աշխատություններ և ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր» պարբերականը: