Նոր տարվա կապակցությամբ միջոցառում ԱրՊՀ - ում

28.12

2012

DSC00201

Դեկտեմբերի 28-ին ԱրՊՀ-ի դահլիճում կայացավ ամանորյա միջոցառում: Ներկա էին ԱրՊՀ ղեկավար կազմը, ԿԳ նախարար Ս. Ասրյանը, փոխնախարար Ա. Սարգսյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, համալսարանի աշխատողները և ուսանողներ: Միջոցառումը վարում էր ԱրՊՀ ՈՒՎ նախագահ Գոհար Ազրյանը:

ԿԳ նախարարը շնորհավորեց ԱրՊՀ-ի կոլեկտիվին` մաղթելով առաջին հերթին քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք: Նշեց նաև, որ 2012թ. նախարարության կողմից սահմանված <<Լավագույն գիտական աշխատանք>> մրցույթում առաջին կարգի մրցանակի են արժանացել իրենց իսկ հեղինակած աշխատություններով ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պատմ. գիտ. թեկնածու., պրոֆեսոր Վ.Բալայանը և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտ. դոկտոր., դոցենտ Ա.Ալեքսանյանը:
<<Տարին ԱրՊՀ-ն փակում է լավ արդյունքներով, նախ, որ զգալիորեն հարստացել է համալսարանի նյութատեխնիկական բազան, բարձրացել է ուսումնագիտական մակարդակը: Տարեմուտի կապակցությամբ ԱրՊՀ ղեկավարության կողմից խրախուսվել են դրամական պարգևներով համալսարանի բոլոր աշխատողները, ինչպես նաև ուսանողական խմբերի (կուրսերի) ավագները` հասարակական բարձր ակտիվության և կարգապահության համար, ուսանողները`  ուսման մեջ ունեցած հաջողությունների, անձնական կարգապահության, օրինակելի վարքի և ներհամալսարանական մշակութային կյանքում ակտիվություն ցուցաբերելու համար:
Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին, մաղթում նորանոր հաջողություններ>>,- ներկաներին ասաց ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանը:
Ըստ ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանի հրամանի 2013թ. հունվարի 8-ից կատարել փոփոխություններ` հիմք ընդունելով ֆակուլտետների գիտխորհուրդների որոշումները. պրոֆեսորի պաշտոնակատարի տարակարգ տալ մաթեմատիկայի և ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռ.Լ.Առաքելյանին, պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու, Ա.Վ.Վարդանյանին, դոցենտի պաշտոնակատարի տարակարգ տալ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ավագ դասախոս Ս.Ն.Երիցյանին, կենսաբանության ամբիոնի ավագ դասախոս Զ.Վ.Պետրոսյանին: