Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ շրջանավարտներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 15-ից կմեկնարկի ավարտական փաստաթղթի՝ դիպլոմների տրման գործընթացը:

Դիպլոմները ստանալու համար անհրաժեշտ է

  1. գրադարանից վերցնել շրջիկ թերթիկը, որով կհավաստվի, որ Դուք գրադարանում գրքային պարտքեր չունեք,
  2. «Արցախբանկ» ՓԲԸ-ից անդորրագիր՝ ԱրՊՀ-ի հաշվեհամարին դիպլոմի համար մուծված համապատասխան (6000 ՀՀ դրամ) վճարումը հավաստող,
  3. անձնագիր
  4. նշված փաստաթղթերը ներկայացնել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին՝ դիպլոմը ստանալու(փաստաթղթերը ներկայացնել դիպլոմները ստանալիս):

Դիպլոմները կտրվեն  ԱրՊՀ 2020-2021 ուստարվա  բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման և մագիստրատուրայի շրջանավարտներին:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 097 23 14 70 հեռախոսահամարով: