Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ գործընկերներ,

Արցախի պետական համալսարանի  Հոգեբանական կենտրոնը  2021թ. հունիսի 24-ից 26-ը կազմակերպում է հոգեբանական աշխատաժողով` քննարկելու մասնագիտական համայնքի անելիքները` Արցախում առկա իրավիճակի համատեքստում: Աշխատաժողովին հրավիրված են և կմասնակցեն ԱՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում և Արցախում ճանաչում ունեցող գիտնական-հոգեբաններ:

Քննարկելուց և հավանության արժանացնելուց հետո աշխատաժողովը կընդունի կոնկրետ երաշխավորություններ` ազգաբնակչության մոտ առկա հոգեբանական բնույթի խնդիրները հաղթահարելու միտումով: Մասնակիցներից ակնկալվում է իրենց մշակած տեսլականի ներկայացում` ստեղծված իրավիճակի հոգեբանական գնահատումից մինչև գործնական առաջարկություններ:  ՀՀ-ից ժամանող հյուրերի համար կգործի հետևյալ աշխատակարգը.

-հունիսի 24-ին`

հյուրերի ժամանում Ստեփանակերտ, տեղավորում հյուրատանը, նախնական խորհրդատվություններ, ընթրիք, հանգիստ,

-հունիսի 25-ին`

10.00-11.30` լսումներ, 11.30-12.00-սուրճի ընդմիջում, 12.00-14.00- լսումներ, 14.00-16.00- ճաշի ընդմիջում, 16.00-18.30- կլոր սեղան-քննարկում , 18.30-19.00- աշխատանք հայտարարության տեքստի վրա, 19.00- ընթրիք, 

-հունիսի 26-ին`

10.00-արդյունքների ամփոփում, ժամանց, մեկնում Ստեփանակերտից:

Արցախի մասնագետներին խնդրում ենք հունիսի 25-ին աշխատաժողովի մասնակցության հայտերն ուղարկել  ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի  asu.hogkentron@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374  97 31 99 26, +374  97 72 99 26 հեռախոսահամարներին: