Արցախի պետական համալսարան

Հունիսի 7-ին Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում սովորող  ուսանողների հետ  հանդիպում է ունեցել  ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը: Հանդիպմանը ներկա էին տարբեր մասնագիտություններով  սովորող ուսանողներ:

Վ. Յարամիշյանը ներկաների հետ քննարկել է հեռակա ուսուցման գործընթացի, ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնավար կառույցների, դրանց անդամակցելու և  համալսարանական կյանքի հետ կապված մի շարք հարցեր:  

ՈՒսանողները  ծանոթացել են  համալսարանում ուսանողների հետ  տարվող  աշխատանքների գծով  համապատասխան ստորաբաժանումներին, իրազեկվել, թե  ինչպես  կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն  ու  հանդես  գալ  առաջարկություններով:

Պրոռեկտոր  Վ. Յարամիշյանը, կարևորելով հեռակա ուսուցման համակարգի ուսանողների դերը համալսարանի զարգացման գործում, կոչ  է արել ներկաներին  իրենց  անմիջական մասնակցությունն ու ներգրավվածությունն  ունենալ համալսարանական միջոցառումներին՝  ապահովելով  նաև  ակտիվ հետադարձ  կապի սկզբունքը:

«Ուսանողների առաջարկություններն ու  կարծիքները  միշտ էլ բուհի ղեկավարության ուշադրության  կենտրոնում  են եղել: Թե՛ առկա, թե՛ հեռակա համակարգում սովորող ուսանողների համար ստեղծված են հավասար պայմաններ, ուստի  ձեզնից կախված է լինել ակտիվ և նախաձեռնող»,-իր խոսքում նշել է Վ. Յարամիշյանը:

            Հանդիպման  ընթացքում ուսանողները  ծանոթացել են նաև ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարների հետ, հնչեցրել իրենց հուզող հարցերն  ու քննարկել հեռակա  ուսուցման համակարգին վերաբերող մի շարք  հարցեր: