Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի,  մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա հարգելի՛ շրջանավարտներ,

Ձեզ ենք ներկայացնում դիպլոմների հանձնման  արարողության ժամանակացույցը՝ ըստ ֆակուլտետների.

Բնագիտական ֆակուլտետ-հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱրՊՀ համար 2 մասնաշենքի բակում:

Բանասիրական ֆակուլտետ-հունիսի 17-ին՝ ժամը 10:00-13:00, ԱրՊՀ համար 2 մասնաշենքի բակում:

Տնտեսագիտության ֆակուլտետ-հունիսի 17-ին՝ ժամը 13:30-ից, ԱրՊՀ համար 2 մասնաշենքի բակում:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետ-հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից, ԱրՊՀ համար 3 մասնաշենքի բակում:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ-հունիսի 18-ին՝ ժամը 12:30-ից, ԱրՊՀ համար 3 մասնաշենքի բակում:

Դիպլոմները ստանալու համար անհրաժեշտ է Ձեզ հետ ներկայացնել.

  1. գրադարանից վերցրած շրջիկ թերթիկը, որով կհավաստվի, որ Դուք գրադարանում գրքային պարտքեր չունեք,
  2. «Արցախբանկ» ՓԲԸ-ից ԱրՊՀ դիպլոմի համար գանձվող վճարի (6000 ՀՀ դրամ) անդորրագիրը,
  3. անձնագիր