Արցախի պետական համալսարան

ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ընդունում  է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) եռօրյա ամառային դպրոցի մասնակցության հայտեր։

  • Դպրոցը կազմակերպվելու է Պատարա գյուղում, 2021 թվականի հուլիս ամսին։
  • Ամառային դպրոցն անվճար է, ԿԽՄԿ-ն հոգալու է ամառային դպրոցի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը։
  • Դպրոցի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական դրույթներին, մասնակցելու ինտերակտիվ քննարկումների ու խաղերի, իսկ երեկոյան դիտելու ՄՄԻ թեմատիկայով ֆիլմեր։
  • Պարտադիր նախապայման է իրավաբանական ֆակուլտետի ուսանող լինելը։
  • Դասընթացի վերջում մասնակիցներին կշնորհվեն վկայականներ։

 

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել սույն հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSel7gGfztLzm4yV4zbioq0b_QlJsDjUV2WecGhKduO1c1FyCw/viewform?vc=0&c=0&w=1&flr=0 ։

ԿԽՄԿ ԼՂ գրասենյակը իրավունք է վերապահում կապ հաստատելու միայն մասնակցության փուլ անցած ուսանողների հետ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը (ներառյալ)։