Արցախի պետական համալսարան

«Sunrise Stepanakert» թիմը Արցախի պետական համալսարանի աշխատակազմին և ուսանողներին  հրավիրում է մասնակցելու Արցախում կայանալիք առաջին մուլտիմեդիա արվեստի փառատոնին, որը տեղի է ունենալու հունիսի 26-ից հուլիսի 17-ը:

«Sunrise Stepanakert»-ը մուլտիմեդիա արվեստի փառատոն է, որը ներառում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական համերգներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: Մշակույթը վերականգնման և բուժման կարևորագույն գործիք է, և «Sunrise Stepanakert»-ը  նպատակ ունի արվեստի խթանման միջոցով վերակենդանացնել Ստեփանակերտը վերջին կործանարար ամիսներից հետո՝ ընդգծելով քաղաքը և հողը փայփայելու կարևորությունը, ցուցադրել տեղի արվեստը և առանձնացնել ստեղծագործական արձագանքները արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ:

«Sunrise Stepanakert» փառատոնի ծրագիրը՝ այստեղ: