
Սիրելի’ համալսարանականներ
հուլիսի 3-5-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։
Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։
Միջոցառման հիմնական նպատակն է՝

գիտուժի համախմբում երկրի հզորացման գաղափարի շուրջ,

համայնքների համաչափ, շարունակական զարգացում,

Արցախում նոր թիմերի ստեղծում, երիտասարդների զինում գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտում։
Միջոցառման հիմնական ուղղություններն են․

տեխնոլոգիաները

բիզնեսը

մարքեթինգը

դիզայնը
Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
24 Հունիս 2021