
Հարգելի՛ ուսանողներ,
ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2021-2022 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև ս․ թ․ օգոստոսի 27-ը՝ ժամը 17։00-ն։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակացարանում բնակվելու համար առաջնահերթությունը կտրվի զոհված, անհայտ կորած ազատամարտիկների, պատերազմի առաջին կարգի հաշմանդամների, 44-օրյա պատերազմի արդյունքում բռնատեղահանված ընտանիքների այն ուսանող զավակներին, ովքեր սովորում են ԱրՊՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգում և բնակվում են Ստեփանակերտից զգալի հեռավորություն ունեցող բնակավայրերում։
ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը կմեկնարկի օգոստոսի 29-ին` ժամը 10:00-ից:
Համաձայն կանոնակարգի` հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.
-լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.

1. տեղեկանք փաստացի բնակության վայրից (բռնատեղահանվածի դեպքում՝ տեղեկանք, որտեղ նշված լինի եւ’ ներկայիս բնակության վայրը, եւ’ որտեղից է բռնատեղահանված).

2. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.

3. կարգավիճակը հաստատող տեղեկանք (այլ փաստաթղթեր)․

4. 2 լուսանկար 3x4 չափի:

5.անձնագրի (ծննդյան վկայականի) պատճենը։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝ 047 94 91 50։
24 Օգոստոս 2021