Արցախի պետական համալսարան

Յուրաքանչյուր ուստարվա սկզբին մեկնարկում է նաև «Իրազեկ ուսանող» ծրագիրը, որի ընթացքում համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ և ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարներ հանդիպում են առաջին կուրսեցիների հետ և նրանց ներկայացնում ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն: Սեպտեմբերի 6-ին պատմության և իրավագիտության ֆակուլտետում տրվեց «Իրազեկ ուսանող» ծրագրի մեկնարկը:   Ուսանողական գիտական ընկերությունը ծրագրի շրջանակներում  նախաձեռնել էր  հանդիպում  ֆակուլտետի առաջին  կուրսեցիների հետ։

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվել է ԱրՊՀ պատմությունը, կառուցվածքը, ուսանողների իրավունքներն ու  պարտականությունները, ուսումնական գործընթացի և քննաշրջանի կազմակերպմանը, ուսանողական ինքնավար մարմինների գործունեությանը և հարակից այլ հարցերի մասին տեղեկատվություն:

Հանդիպում-դասախոսությունը վարում էր ֆակուլտետի  ՈՒԳԸ  նախագահ Աշխեն Ասրյանը, ում խոսքով համալսարանական կյանքին ուսանողներին արագ ինտեգրելու համար   չափազանց կարևոր է նրանց շրջանում իրազեկման աշխատանքների ճիշտ և թիրախային կազմակերպումը։

Հանդիպում-դասախոսության երկրորդ մասը վարել է ԱրՊՀ հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանը, ով ուսանողներին ներկայացրել է ԱրՊՀ պաշտոնական կայքը՝ ենթաբաժիններով, խոսել սոցիալական մեդիայում բուհի ներկայացվածության, հետադարձ կապի գործիքների ու գործառույթների մասին՝  կարևորելով հետադարձ կապի անհրաժեշտությունը ուսանողներին հուզող խնդիրներին արդյունավետ լուծում տալու հարցում:

ԱրՊՀ ՈՒԳԸ