Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով ԱրՊՀ-ում էր  ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը, ով միաժամանակ հանդիսանում է ԱրՊՀ Google for Education  համակարգողը:

Կատարվել է այց որակի ապահովման կենտրոն, դեկանատներ: Տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում Google for Education  էլեկտրոնային կրթական համակարգի ֆակուլտետային և ամբիոնային առցանց պատասխանատուների հետ:

Որակի ապահովման կենտրոնում վերանայվել են   Google for Education  կրթական էլեկտրոնային համակարգի օգտատերերի գործառույթները, աշխատանքների համակարգման մեխանիզմները: Համակարգում ավելացվել են նոր օգտատերեր՝ համապատասխան գործառույթներով:  Քննարկումներ են տեղի ունեցել էլեկտրոնային դասացուցակների ստեղծման ուղղությամբ:

Անուշ Սարգսյանի այցն առանձնանշվում է տեղեկույթային հագեցվածությամբ և խոհրդակցական արդյունավետությամբ: