Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ -ում շարունակվում է «Իրազեկ ուսանող» ծրագիրը:  Բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպում ունեցան ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարներ: Առաջին կուրսեցիները  հնարավորություն ստացան բարձրացնել իրենց հուզող հարցերը և լսել սպառիչ պատասխաններ, ծանոթանալ համալսարանական առօրյաին, ստանալ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն։

Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր  Վիտյա Յարամիշյանը  ներկայացրեց ուսանողների իրավունքներին ու պարտականություններին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաղթելով նրանց հագեցած և արդյունավետ ուսումնական տարի  և կոչ անելով լինել  ակտիվ ու նախաձեռնող։

ԱրՊՀ հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանը, ՈՒՀՏԱԿ բաժնի պետ Վահե Գալոյանը ուսանողներին ներկայացրին անհրաժեշտ տեղեկատվություն իրենց կողմից կոորդինացվող ստորաբաժանումների վերաբերյալ:

Ուխ նախագահ Մարիամ Պողոսյանը տեղեկատվություն ներկայացրեց  համալսարանի պատմության, ուսանողական ինքնավար կառույցների գործունեության մասին՝ ուսանողներին խորհուրդ տալով ներգրավվել  ուսանողական կյանքին և կենտրոնանալ ոչ թե գնահատականի, այլ գիտելիք ու կարողություններ ստանալու վրա: