Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 13-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում կազմակերպվել է միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված ծրագրավորողների միջազգային օրվան:

Միջոցառման նախաձեռնությունը «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնինն էր, կազմակերպչական աշխատանքներով  զբաղվել են ամբիոնի դասախոս Անուշ Հարությունյանը և ամբիոնի ասիստենտ Շողեր Գրիգորյանը: Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցել են ՏՏ և ԻԿՄ մասնագիտություններով սովորող տարբեր կուրսերից հավաքական թիմեր:

            Ողջունելով ներկաներին՝ «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի վարիչ Վ. Առստամյանը շնորհավորել է ուսանողներին ծրագրավորողների միջազգային օրվա առթիվ՝ կաևորելով մասնագիտության արդիականությունն ու պահանջված լինելը:

            «Նման միջոցառումները ձեզ հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալու ձեր ընտրած մասնագիտությանը և ավելի պարզ պատկերացնելու ձեր ուսման չորս տարիները»,- նշել է Վ. Առստամյանը՝ ողջունելով նաև առաջին կուրսեցիների ներգրավվածությունը և մաղթելով նորանոր հաջողություններ ուսման բնագավառում:

            Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը խրախուսվել են պատվոգրերով, լավագույն մասնակիցը արժանացել է նաև խորհրդանշական նվերի: