Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 14-ին Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողների հետ անց են կացվել իրազեկման աշխատանքներ: Հանդիպմանը ներկա են եղել ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զ. Սառաջյանը, ՈՒՀՏԱ և Կ  բաժնի պետ Վ. Գալոյանը  և  ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարները:

ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, հորդորել է ճիշտ օգտագործել իրենց տրված ժամանակը:

            «Հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է բոլորիդ ջանադիր ներգրավվածությունը համալսարանի գործունեությանը՝ կրթություն և գիտելիք ստանալը դարձնելով Ձեր ապագայի կերտման հիմնական ուղղությունը»,- նշել է Վ. Յարամիշյանը:

            Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացել են բուհի պատմությանը, կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսանողական ինքնավար կառույցների գործունեությանը, քննարկել են քննաշրջանի կազմակերպման և ուսումնառության հետ կապված մի շարք հարցեր:

Ուսանողությանը ողջունել է նաև ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, նշելով, որ նման ձևաչափով  հանդիպումները պարբերական բնույթ են կրելու՝ հուզող խնդիրներին անհրաժեշտ լուծում տալու նպատակով:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները իրենց հերթին ներկայացրել են անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպես կարող են բաձրաձայնել իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները:

 Ուսանողները ծանոթացել են ԱրՊՀ պաշտոնական կայքէջից օգտվելու և ուսումնական  գործընթացի ու այլ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հնարավորություններին: