Արցախի պետական համալսարան

Երբեմն մարդիկ մոլորության մեջ են լինում, չգիտեն՝ որը ընտրեն, որի ցանկությամբ առաջ շարժվեն։ Սակայն Աստված մարդուն ստեղծել է բանականությամբ, մտածելու ունակությամբ, և որևէ քայլ անելուց առաջ պետք է մտածել ուղեղով։

Երբևէ չպետք է գերի լինել մարմնին, մարմնի ցանկություններին, այլ պետք է մարմինը ենթարկեցնել մտքին, բանականությանը։

Հաճախ մարդիկ ընտրելով մարմինը, նյութը՝ սխալ քայլեր են կատարում, այնպիսի քայլեր, որ հետք են թողնում ողջ կյանքի ընթացքում։ Պետք է կարողանալ մարմինը կառավարել, հակառակ դեպքում՝ կարող ես և կործանվել։

Հաճախ մարդ սիրահարվում է՝ առսնց ուշադրություն դարձնելու դիմացինի հոգուն՝ չմտածելով, որ հոգու գեղեցկությունն է միայն մնայուն, մարմինը մի օր իր գեղեցկությունը կկորցնի...

Մեզանից շատերը, այսօր, առաջնահերթությունը տալիս են մարմնին, խնամում են մարմինը, պճնվում, գեղեցիկ հագնվում, իսկ հոգի՞ն, հոգին դափ-֊դատարկ, նման փոքրիկ խրճիթի, որտեղ երբեք մարդ չի ապրել և կորած է կեղտի մեջ։

Իհարկե, պետք է մարմնի ցանկություններն էլ երբեմն կատարել, բայց չպետք է այնպիսին լինի, որ հոգին կեղտոտվի։ Չպետք է մարմինը իշխի հոգուն։

 

Մարդն իր մարմնին կարող է հաղթել՝ Աստծուն իր մեջ ունենալով, հոգին սնուցելով հոգևորով։

Հոգևոր հավատի շնորհիվ մեր հոգին կարող է հաղթել մեր մարմնին։

Պետք է առաջ շարժվել հոգով, բանականությամբ՝ առաջնորդվելով բարոյական ճշմարիտ արժեքներով: Պետք է նաև սիրես քո մարմինը, դա քո մարմինն է, Արարչի նվերն է քեզ: Համատեղիր հոգուդ և մարմնիդ ցանկությունները, և առաջ շարժվիր ճշմարիտ արժեքներով։

Քրիստինա Ադամյան, լրագրություն 2-րդ կուրս