Արցախի պետական համալսարան

Երեխա դաստիարակելու հարցում,  երբ ինչ-որ տեղ ծնողը թերանում  է, այդ բացը լրացնում է կրոնը կամ հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցում հոգևորականները, զրուցելով մարդու հետ, փորձում են քանդել նրա ներսում բույն դրած չարությունը, նախանձը և  ոչ միայն։ Կարևոր է, որ մարդը, անկախ տարիքից ու սեռից, հաճախի հոգևոր դասերի, քանի որ այն օգնում է մարդուն գտնել ելք ցանկացած իրավիճակում, պարբերաբար թարմացնում է լավատեսությունը, ստիպում է մարդուն թեթևանալ և փոքր ինչ դյուրին կերպով հաղթահարել ծագած խնդիրները։

Վստահաբար կարող եմ ասել, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների շնորհիվ է նաև շարունակում պահպանվել ազգային արժեքները, նրանք գլխավոր խթանն են մարդու ճիշտ դաստիարակության։

Լանա Համբարձումյան, լրագրություն 2-րդ կուրս