Արցախի պետական համալսարան

Իմ սի՛րտ, իմ «խոցված Տիրամայր»,

Աղոթքով լուսե ու խորին,

Անցա աշխարհով այս արար,

Բայց գիրկդ եկա ես կրկին։

Եկա` արցունքդ սրբեմ,

Համբուրեմ քո հոգին ցաված,

Անամոք վշտերդ սփոփեմ,

 

Ու գրկեմ քո սիրտը խոցված։

Հավատա` նորից մի սուրբ օր,

Մեր Քիրսն ու Մռովը հսկա,

Կգրկեն իրար ու կրկին

Զորեղ անունդ կթնդա։

Խնդրում եմ ` արցունքդ սրբիր,

Ու բռնիր իմ ձեռքը ամուր,

Աշխարհում այս պիղծ ու զազիր

Շահն է կարևոր ամենուր

Դու լաց չլինես հանկարծ,

Միշտ ուժեղ եղիր ու պինդ

Ու հիշիր` մի օր անկասկած

Ե՛վ լույս կտեսնես, և՛ խինդ։

Իսկ հիմա եկել եմ, գրկիր,

Կարոտն է խեղդում ինձ այնպես,

Ինձ ժպտա, որ սիրտս կրկին,

Ջերմանա ու նորից ապրեմ ես։

Արևիկ Բաղիրյան,

 Իրավագիտություն, 1-ին կուրս