Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 24-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ առաջին կուրսեցիների միջև կազմակերպվել է միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ՝ «Իրազեկ ուսանող» խորագրով: Խաղին մասնակցել են համալսարանի հինգ ֆակուլտետներից հավաքական թիմեր:

Կազմակերպիչների խոսքով՝ խաղը ուսուցողական և  ճանաչողական բնույթի հարցեր էր պարունակում: Հարց-պատասխանների և պնդումների միջոցով ուսանողները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին:

«Խաղի առանցքային նպատակն էր ամրապնդել առաջին կուրսեցիների գիտելիքները համալսարանի հետ կապված և բարձրացնել նրանց իրազեկվածության մակարդակը»,- նշել է ԱրՊՀ  ՈՒԳԸ  նախագահ Տաթևիկ Ղահրամանյանը՝ հորդորելով առաջին կուրսեցիներին ակտիվ ներգրավվել համալսարանական կյանքում տեղի ունեցող տարաբնույթ միջոցառումներին: