Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր, գերմանաբնակ  մտավորական, Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, դոկտոր Ժիրայր Քոչարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

Ողջունելով Ժ. Քոչարյանին՝ ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նրան՝ Արցախի պետական համալսարան այցելելու համար և կարևորել նրա հայանպաստ գործունեությունը գիտության բնագավառում:

Հանդիպմանը քննարկվել են բանասիրության, բարձրագույն կրթության արդիական խնդիրներին, եվրոպական բուհերի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: