Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 24-ին Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության  ֆակուլտետում «Իրազեկ ուսանող» ծրագրի շրջանակներում ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողների հետ հանդիպել են ֆակուլտետի ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներ:

Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվություն ֆակուլտետի ղեկավար կազմի, կառուցվածքի, ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին՝ մաղթելով նրանց ակտիվ և գիտելիքներով հագեցած ուսումնական տարի:  

Լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը  ուսանողներին ներկայացրել է ուսումնական գործընթացին ու առհասարակ համալսարանին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու գործիքները, պաշտոնական կայքէջն ու սոցիալական մեդիայում ԱրՊՀ ներկայացվածությունը՝ կարևորելով հետադարձ կապն ու ուսանողների տեղեկացվածությունը: