Արցախի պետական համալսարան

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 27-ին ԱրՊՀ-ում տեղի են ունեցել հիշատակի և խոնարհումի արարողություններ: Ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած ԱրՊՀ ուսանողների: Ժամը 11-ին լռության րոպե էր համալսարանում, որի ընթացքում համալսարանականները հոտնկայս հարգել են պատերազմի նահատակների հիշատակը:

Возможно, это изображение (в помещении)

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձած ԱրՊՀ ուսանողների և շրջանավարտների հիշատակին: Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև անմահացած հերոսների հարազատներ, դասախոսներ, ուսանողներ:
Միջոցառման նախաձեռնող, իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթևիկ Գևորգյանի խոսքով՝ հուշ-ցերեկույթը առիթ էր՝ մեկ անգամ ևս խոնարհվելու պատերազմում հավերժի ճամփորդ դարձած իրավաբան ուսանողների ու շրջանավարտների հիշատակի առջև և արժևորելու նրանց սխրանքը:
Возможно, это изображение (10 человек, люди сидят, люди стоят и в помещении)
«Նրանց սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի ապրողներս մեծ պատասխանատվությամբ կատարենք մեր աշխատանքը: Խոնարհվում ենք մեր անմահացած հերոսների հիշատակի առջև: Արցախը հայկական է, և մեր հերոսների շնորհիվ պատերազմից հետո ապրում է Ացախը»,-նշել է Տ. Գևորգյանը՝ հնչեցնելով նաև պատերազմից վերադարձած տղա ուսանողների անունները և շնորհակալություն հայտնելով ապրող հերոսներին անուն առ անուն:
Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն իր խոսքում կարևորել է գիտության և տեխնոլոգիական զարգացման դերը հետագա հաղթանակների համար՝ երախտագիտության ու խոնարհումի խոսք հղելով զոված հերոսների հիշատակին ու նրանց հարազատներին:
Возможно, это изображение (1 человек и в помещении)
«Խոնարհվում ենք ձեր առջև, հերոսածին մայրեր, ձեր որդիներին բացակա չենք դնի, նրանք միշտ մեզ հետ են, մեր սրտերում»,-իր ելույթում ընդգծել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև միջոցառման կազմակերպիչներին:
Ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանն իր խոսքում նշել է, որ ցավ ու հպարտություն է պարուրում տղաների մասին խոսելիս:
Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)
«Ցավ, որովհետև տղաները ֆիզիկապես մեզ հետ չեն, և հպարտություն, որ պատիվ եմ ունեցել դասավանդելու այնպիսի հերոսների, ինչպիսիք են մեր տղաները: Մենք չենք պարտվել, որովհետև նրանց շնորհիվ Արցախը ապրում է հայկական»,-նշել է նա:
Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով՝ նվիրված հայրենիքին ու մեր հերոսներին:
Возможно, это изображение (17 человек, люди стоят, люди сидят и в помещении)