Արցախի պետական համալսարան

Нет описания фото.  Возможно, это изображение (книга и текст)

Սեպտեմբերի 28-ին Համազգային հայ կրթական, մշակութային միության Արցախի գրասենյակի ու Արցախի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀԿՄՄ երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Ավագյանը, «Պատերազմի դուռը» գրքի հեղինակ Վիտալի Պետրոսյանը, ԱրՊՀ դասախոսներ, հյուրեր և ուսանողներ:

Возможно, это изображение (6 человек, люди стоят, цветок и в помещении)

«Հնչող ձայներ» գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի, Հայասեր Հովսեփյանի և Արցախյան առաջին ազատամարտում զոհված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները: Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ:
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքում հայրենի Հադրութի կորուստն է և լքված տունը: Գիրքը տպագրվել է Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից:
Միջոցառումը մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ԱրՊՀ ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակին ծաղիկներ խոնարհելով, որից հետո միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հերմինե Ավագյանը:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին և կազմակերպիչներին՝ Հ. Ավագյանը ներկայացրել է երկու գրքերի բովանդակությունը և լույս ընծայման պատմությունը:
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
«Կարծում եմ, որ «Հնչող ձայներ»-ը այն տղաների ձայներն են՝ իրենց ստեղծագործությունների, պատմվածքների տեսքով, որ պետք է հավերժ հնչեն մեր բոլորի մտքում, հոգում և սրտում: Պետք է սերունդներին փոխանցվի այդ ձայնը, որը բոլորիս համար առաջին հերթին պետք է լինի սթափության ձայն, ներկայից, անցյալից դասեր քաղելու և ճիշտ ապրելու ձայն»,- իր խոսքում նշել է Հ. Ավագյանը:
ՀՀԿՄՄ երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով՝ «Հնչող ձայներ» գրքի հրատարակման գաղափարը ծնվել էր պատերազմի օրերին:
Возможно, это изображение (7 человек, люди стоят, люди сидят и в помещении)
«Ինձ համար ավելի մեծ երջանկություն չէր կարող լինել, քան այսօր ներկա գտնվել Արցախում: Երկու տարբեր զգացումներ են ներսումս իրար խառնվել. ցավ՝ հայրենիքի կորուստ, երիտասարդ սերնդի ֆիզիկական բացակայություն, և հպարտություն, որ Արցախը կա և շարունակում է ապրել»,- նշել է Ռ. Առաքելյանը՝ հավելելով, որ հայրենիքը սիրելի է իր պատմությամբ, մշակույթով, գրականությամբ ու նաև հերոսական այն տղաների թափած արյունով, որոնք սրբացրել են մեր հողը:
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
Անդրադառնալով «Հնչող ձայներ» գրքում զետեղված անմահացած տղաների ստեղծագործություններին՝ ելույթով հանդես է եկել գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը:
«Երկինքն այսօր հարուստ է, երկիրն է դատարկ, մեր հոգիները ցավից գալարվում, մղկտում են, իսկ նրանք այլևս Աստծունն են»,- նշել է Ն.Դավթյանը:
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը, խոսելով Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ՀՀԿՄՄ հայանպաստ գործունեության մասին, ներկայացրել է գրքերի առանցքային նշանակությունները:
««Հնչող ձայներ» գրքում հնչում են Արցախյան երեք պատերազմների ձայները՝ Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան և 44-օրյա պատերազմների: Այդ հնչող ձայները մեր պատերազմի ձայներն են՝ հասցեագրված երկու ճակատների. մեկը՝ հայրենիքին, հայ մարդուն, իսկ մյուսը՝ միջազգային հանրությանը»,- իր ելութում նշել է Զ. Սառաջյանը:
Возможно, это изображение (1 человек и в помещении)
Վ. Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքի մասին գրականագիտական վերլուծություն է կատարել գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Տաթև Սողոմոնյանը:
«Անհանգիստ տողերն արդեն իսկ նախանշում են գրքից ստանալիք տպավորությունները, իսկ մենք միշտ չէ, որ պատրաստ ենք վերապրման արդյունքում առերեսվել իրականության հետ: Ընթերցելով գիրքը՝ բանաստեղծի եսի հետքերով տեսել եմ նախապատերազմյան կանխազգացումները, սթափեցման ճիգերը, գաղթական լուսաբացները»,- իր ելույթում նշել է Տ. Սողոմոնյանը՝ հավելելով, որ ընթերցող-գիրք հանդիպումը կայացել է, և, որ բանաստեղծը ստեղծել է մեր սերնդի տարեգրությունը:
Վ. Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքի լեզվի և ոճի մասին գիտական ուսումնասիրություն է ներկայացրել բ.գ.թ., դոցենտ Ս. Մինասյանը:
Возможно, это изображение (1 человек и в помещении)
«Պատերազմի դուռը» գրքի հեղինակ Վ. Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի կազմակերպման և գրքի տպագրությանը աջակցելու համար, նշել է. «Արդեն մեկ տարի է անցել չարաբաստիկ պատերազմի մեկնարկից, մեկ տարի է, ինչ բնազդորեն շարունակում ենք ապրել: Մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ չունենք սեփական երազանքներ ու նպատակներ, ունեցածն էլ՝ իրականությունից շատ է հեռու»,- նշել է Վ. Պետրոսյանը:
Միջոցառման ընթացքում գրքերից ասմունքներով հանդես են եկել նաև ԱրՊՀ ուսանողները:
Վերջում Համազգային հայ կրթական, մշակութային միությունը հրատարակված գրքերից նվիրել է ԱրՊՀ գրադարանին ու ներկաներին:

Возможно, это изображение (11 человек, люди стоят и в помещении)