Արցախի պետական համալսարան

Возможно, это изображение (5 человек, люди сидят и люди стоят)

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱրՊՀ ռեկտորն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, տ.գ.դ. Թաթուլ Մկրտչյանը եւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը։

Возможно, это изображение (2 человека, люди сидят и люди стоят)

Քննարկվել են երկու բուհերի համագործակցությանը, համատեղ ծրագրերի եւ «Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը» գիտահետազոտական համատեղ ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել ՀՊՏՀ պատվիրակությանը՝ ԱրՊՀ այցելելու եւ համագործակցելու համար։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱրՊՀ գիտության գծով պրոռեկտոր, պ.գ.դ. Վալերի Ավանեսյանը եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ, դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը։

Возможно, это изображение (4 человека, люди сидят и люди стоят)