Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանոււմ դասախոսությամբ հանդես է եկել ԿԽՄԿ  իրավաբան Վարդուհի Ավանեսյանը: Դասախոսության թեման նվիրված էր Միջազգային մարդասիրական իրավունքին: Հանդիպմանը ներկա էին «Պատմություն» և «Իրավագիտություն» մասնագիտություններով սովորող մի խումբ ուսանողներ:

Բանախոս Վարդուհի Ավանեսյանը, խոսելով  միջազգային մարդասիրական իրավունքից, անդրադարձել է նաև փախստականների, մարդու, ուժի կիրառման, ծովային, դիվանագիտական, առևտրային, օդային, բնապահպանական և միջազգային կազմակերպությունների իրավունքներին: Նա ուսանողներին է ներկայացրել ՄՄԻ պատմությունը, կոդիֆիկացիան:

           Բանախոսը անդրադարձել է նաև զինված ընդհարումների՝ պատերազմի իրավունքներին:

Հանդիպումը կայացել է ինտերակտիվ՝ հարց-պատասխան եղանակով: