Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 4-ին ԱրՊՀ է այցելել արձակագիր, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը: Այցի ընթացքում նա ներկայացրել է իր «Վաչական Բարեպաշտ թագավորը», «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» գրքերը և «Ճեղքված եկեղեցու ճիչը» ֆիլմը:

Возможно, это изображение (1 человек и в помещении)

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բակուր Կարապետյանին ԱրՊՀ այցելելու համար՝ կարևորելով նրա՝ որպես մտավորականի ազգային, հասարակական գործունեությունը:

Բակուր Կարապետյանի «Վաչական Բարեպաշտ թագավորը» պատմավեպն ընդգրկում է 5-րդ դարի 2-րդ կեսի և 6-րդ դարի սկզբի իրադարձությունները: Հեղինակը գրքում ներկայացնում է նորահայտ դրվագներ թե՛ Վաչական Բարեպաշտի և թե՛ Հայոց հյուսիս-արևելքի կյանքից, որոնք նաև գիտական արժեք ունեն:Возможно, это изображение (2 человека)

«Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» պատմավեպն ընդգրկում է քիչ ուսումնասիրված 488-528 թվականները, անդրադարձ կատարվում Աղվանից Վաչական արքային ու նրա հետ կապված դեպքերին՝ պատմական փաստերով և գեղարվեստական լուծումներով:
Բակուր Կարապետյանի խոսքով՝ այսօր արդիական է պատմական փաստերին ու դեպքերին հղում անելը, որովհետև առանց անցյալի ու հիշողությունների չի կարող լինել ներկա ու ապագա:
Խոսելով երկրի առջև ծառացած խնդիրներից՝ արձակագիրն ընդգծում է, որ պետք է հանրության մեջ արմատավորվի, որ յուրաքանչյուրի շահը համընդհանուր շահի մեջ է, պետականության շահի մեջ է:
Возможно, это изображение (8 человек, люди стоят, люди сидят и в помещении)
«Այսօր մեզ համար ամենագլխավորը պոտք է լինի պետականության պահպանումը: Շատ վտանգավոր է այս պահին մասնատվելը, տարբեր խմբերի, կուսակցությունների բաժանվելը: Մենք պետք է լինենք միասնական, որպեսզի կարողանանք պահպանել ունեցածը: Պետք է յուրաքանչյուրի մոտ գերակա լինի պետականության պահպանման գաղափարը, միասնականությունը, որը հիմքերի հիմքն է»,-նշել է Բ. Կարապետյանը՝ հավելելով, որ եթե պայքար, ապա՝ պայքար հանուն միասնության:
Возможно, это изображение (9 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Բ. Կարապետյանը հնագիտական խմբով հետազոտել էր նաև ազատագրված տարածքների 60 –ից ավելի ամրոց: Այդ ուսումնասիրություններից մեկի ժամանակ Քաշաթաղի շրջանում գտնվող 9-10-րդ դարերի Վարազագոմեր կիսավեր եկեղեցին նրան ոգեշնչել էր ֆիլմ նկարահանելու: Մտահղացումը դարձել է «Ճեղքված եկեղեցու ճիչը» վերտառությամբ ֆիլմը, որն էլ ներկայացրել է համալսարանականների ուշադրությանը:
Возможно, это изображение (14 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Ֆիլմը պատմում է եկեղեցու պատմությունը, որը թշնամիների հարձակումների արդյունքում ավերվել էր, հետո 90-ականների պատերազմի արդյունքում ազատագրվել, այժմ, ցավոք, նորից գերեվարված է:
Ֆիլմի հեղինակի պատգամն էր երիտասարդությանը՝ «Պետք է նորից ազատագրվի այն»:
Հանդիպման ավարտին Բակուր Կարապետյանը ԱրՊՀ գրադարանին է նվիրել իր գրքերից: