Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում մեկնարկել է «Արվեստը և մարդը» խորագրով ճանաչողական դասախոսությունների շարք, որի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել արձակագիր, հեռուստալրագրող, դերասան, արվեստագետ Համլետ Մարտիրոսյանը: Առաջին դասախոսության թեման էր «Արվեստի դերը հասարակության կյանքում»: Հանդիպմանը ներկա են եղել ֆակուլտետի տարբեր կուրսերից ուսանողներ և ամբիոններից դասախոսներ:

Возможно, это изображение (15 человек, люди сидят и люди стоят)
Բանասիրական ֆակուլտետի դեկան Լ. Մարգարյանը, ողջունելով բանախոսին և ներկաներին, նշել է. «Համլետ Մարտիրոսյանի դասախոսություններով մենք ճանապարհվելու ենք դեպի իրական արվեստի ճանաչողություն, արժեքային համակարգի ճիշտ ընկալում և ճանաչում»:
Возможно, это изображение (18 человек, люди сидят и люди стоят)
Համլետ Մարտիրոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը ճիշտ ժամանակին էր, քանի որ այսօրվա գլոբալիզացիայի արդյունքում ամենաշատ արժեքներ կորցնողը փոքր ազգերն են, որոնցից մեկն էլ մենք ենք, և այսօրվա երիտասարդ սերունդը պետք է կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք առաջադրվում են մեզ:
Возможно, это изображение (2 человека, люди стоят и люди сидят)
«Իմ նպատակն այն է, որ դուք՝ երիտասարդներդ, կարողանաք կողմնորոշվել այս բարդ ժամանակաշրջանում և որքան հնարավոր է շատ շփվեք զտարյուն արվեստի հետ, որովհետև միակ կարճ ճանապարհն առ Աստված արվեստն է: Արվեստը մարդը ստեղծեց նրա համար, որպեսզի ինքնամաքրման միջոցով մերձենա Աստծուն»,- իր խոսքում նշել է բանախոսը՝ հավելելով, որ արվեստը մարդաբանություն է, այն մարդկային հոգու ճարտարապետն է և, որ արվեստն է մարդուն մարդ դարձնում:
Возможно, это изображение (7 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Հ. Մարտիրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ունի առաքելություն և պետք է ձգտի իր հետևից հետք թողնի, անհնար է մարդ արվեստի հետ շփվի և լինի անազնիվ, այն մարդուն ազնվացնում է:
«Կյանքի ու մահվան խնդիրն է ընկած արվեստի հիմքում»,- նշել է նա:
Դասախոսության ընթացքում բանախոսը ուսանողներին է ներկայացրել արվեստի տարբեր գործեր ֆիլմաշխարհից, գեղանկարչությունից և լսել նրանց կարծիքները, կատարել վերլուծություններ:
Ճանաչողական դասախոսությունների շարքը շարունակական բնույթ է կրելու: