Արցախի պետական համալսարան

Շնորհավորում ենք գրադարանների աշխատողներին և հատկապես ԱրՊՀ գրադարանի աշխատողներին, մաղթում արդյունավետ գործունեություն և հաջողություններ:
Օրն առիթ է՝ խոսելու գրադարանի գործունեության, ձեռքբերումների մասին:
Արցախի պետական համալսարանի գրադարանը հաճախ է համալրվում տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականությամբ:
Օրն առիթ է՝ խոսելու գրադարանի գործունեության, ձեռքբերումների մասին:

Արցախի պետական համալսարանի գրադարանը հաճախ է համալրվում տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին համալսարանի բոլոր ամբիոնները ներկայացնում են անհրաժշետ գրականության ցանկը, որն էլ համալսարանի ղեկավարության ջանքերով ձեռք է բերվում՝ համալրելով գրադարանային ֆոնդը: Մայր բուհի գրադարանային ֆոնդը օրերս համալրվեց մասնագիտական ու գեղարվեստական նոր գրականությամբ, որն անհրաժեշտ է ուսանողներին ու դասախոսներին:
Գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ գրադարանը պարբերաբար համալրվում է մասնագիտական և գեղարվեստական անհրաժեշտ գրականությամբ ինչպես նվիրատվությունների, այնպես էլ գնումների շնորհիվ: Ընթացիկ ուսումնական տարվա հունվար ամսվա դրությամբ ԱրՊՀ գիտական գրադարանում հաշվառված է ավելի քան 86 հազար միավոր գիրք:
Այն, որ գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար արդիականացման կարիք ունի, պատասխանատուները չեն ժխտում, բայց և ընդգծում են, որ տարեցտարի գրքային ֆոնդի համալրումը արդյունավետ աճ է արձանագրում՝ հաշվի առնելով համալսարանականների հետաքրքրվածությունն ու գրադարանի այցելուների պահանջարկը:
Գրադարանի այցելուներն օգտվում են նաև էլեկտրոնային գրադարանի պաշարներից: Էլեկտրոնային գրադարանի օգտատերերի ցուցանիշները, գրադարանի աշխատակիցների հավաստմամբ, տարեցտարի ավելանում են, ինչը պայմանավորված է նաև էլեկտրոնային դասախությունների փաթեթների մուտքագրմամբ: