Արցախի պետական համալսարան

ՀՊՄՀ-ում հոկտեմբերի 7-ին մեկնարկել էր «Մաթեմատիկական կրթություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան, Արցախի և ՌԴ բուհերի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ՝ տարբեր դպրոցներից:

ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք՝ կարևորելով միջազգային գործընկեր բուհերի ներկայացուցիչների մասնակցությունը։
Պրոֆեսոր Խոեցյանն առանձնակի կարևորեց ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ աշխատանքների կարևորությունը, քանի որ բնագիտական առարկաների հանդեպ հասարակության հետաքրքրությունը նկատելի անկում է ապրել։
Արցախի պետական համալսարանից գիտաժողովին մասնակցել եւ զեկուցմամբ հանդես են եկել մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանը, մագիստրատուրայի ուսանողուհի Սյուզաննա Ղահրամանյանը և բակալավրիատի ուսանողուհի Անուշ Բաբայանը: