Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր։ Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետը ներկայացրել է տեղեկատվություն առաջին ընթացիկ ստուգումների ընթացքի մասին, որը մեկնարկել էր հոկտեմբերի 18-ին։ Ըստ տեղեկատվության՝ գործընթացն ընթանում է բնականոն հունով՝ պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող անհրաժեշտ պայմանները։

Ռեկտորատը քննարկել է նաև համավարակի տարածման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։ Ելնելով իրավիճակից՝ ուսումնական գործընթացն առայսօր կազմակերպվում էր հիբրիդային եղանակով՝ համադրելով հեռավար և ավանդական ուսուցումը։ Համավարակի պատճառով համալսարանում ամենօրյա պարբերականությամբ իրականացվում է ուսանողների հաճախումների մշտադիտարկում։ Ռեկտորատը որոշում է կայացրել ուսումնական գործընթացն այդկերպ շարունակել մինչև հոկտեմբերի 22-ը։ Հոկտեմբերի 22-ին նորից կհրավիրվի ռեկտորատի նիստ, և կկայացվի իրավիճակից բխող որոշում։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև տարեկան հաշվետվությունների նախապատրաստական աշխատանքների մասին հարցը, մի շարք դիմումներ և կայացվել համապատասխան որոշումներ։