Արցախի պետական համալսարան

   

«ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ»                                        
միջազգային գիտաժողով 

(ք. Երևան, 1-2 դեկտեմբերի, 2021թ.)

 

Հյուսիսային համալսարանը 2021թ. դեկտեմբերի 1-2-ը կազմակերպում է «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով՝  նվիրված բուհի հիմնադրման 25-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:

Գիտաժողովի բնագավառներն են՝

  • պատմություն,
  • իրավագիտություն,
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • արևելագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • բանասիրություն և լրագրություն:

Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով, և յուրաքանչյուր հեղինակ ստանալու է 1 անվճար օրինակ:
Բոլոր հոդվածներն ունենալու են DOI միջազգային ստանդարտ համարներ և հրապարակվելուց հետո տեղադրվելու են Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում (www.artsakhlib.am):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը լրացնել մասնակցության հայտը և զեկուցման հիմնադրույթների (թեզիսների) հետ միասին ուղարկել internationalconference@northern.am էլեկտրոնային փոստին:  

Գիտական աստիճան չունեցողները հայտի և հոդվածի հիմնադրույթների հետ միաժամանակ պետք է ուղարկեն գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը:

Գիտաժողովն անցկացվելու է առկա, հեռակա և հեռավար ձևաչափով:

Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:  

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենն ու անգլերենը: Օտար լեզուներով զեկուցումներն ուղեկցվելու են համաժամանակյա թարգմանությամբ:

Հոդվածին ներկայացվող տեխնիկական պահանջներն են՝

  1. Հոդվածը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word 2003 տեքստային խմբագրիչը,
  2. Հոդվածի հայերեն տեքստում օգտագործել Sylfaen, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները,
  3. Հոդվածի ծավալը՝ 8-15 էջ՝ ներառյալ ամփոփագրերը,
  4. Հոդվածի առաջին էջի մեջտեղում թավ (Bold) 13 pt տառաչափով գրվում է հոդվածի վերնագիրը, մեկ տող ներքև՝ էջի մեջտեղում, մեծատառով և թավ (Bold) 13 pt տառաչափով գրվում է հեղինակի անուն, ազգանունը,
  5. Մեկ տող ներքև գրվում է հեղինակի գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների), քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև նշվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն,
  6. Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 70-100 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները,
  7. Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Հիմնաբառեր» և նշել 7-10 հիմնաբառ,
  8. Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ,
  9. Էջի ֆորմատը՝ 170*240 մմ, լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ,
  10. Հիմնական տեքստը շարադրվում է 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1,15,
  11. Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև հիմնաբառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո,
  12. Հղումները տրվում են տողատակում՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջ(եր)ը,
  13. Հոդվածի բոլոր էջերը պետք է համարակալված լինեն էջի ներքևում (մեջտեղում):

 

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու:

Կեցության ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:

Գիտաժողովի կազմկոմիտե 

Կազմկոմիտեի նախագահ՝ Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տ.գ.թ. Մհեր Բորիսի Մակիչյան

Կազմկոմիտեի փոխնախագահ՝ Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռախոս՝ (+374) 10 55-41-35, (+374) 55 27-77-55,

Էլեկտրոնային  փոստ՝ internationalconference@northern.am: