Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում  դեկան Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրել է 2020-2021 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին  հաշվետվություն: Նիստին ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, խորհրդի անդամներ:

Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված ուսանողների:

«20201-21 ուս. տարին լի էր մարտահրավերներով՝ պայմանավորված չարաբաստիկ պատերազմով: ԱրՊՀ-ն ունեցավ 26-զոհ,  որից 3-ը տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ էին. Արթուր Արմենի Ասրյան (ֆինանսներ  2-րդ կուրս), Գևորգ Արմոյի  Առստամյան  (զբոսաշրջություն  2-րդ կուրս), Միքայել Մանվելի Առստամյան ( ֆինանսներ  1-ին կուրս)»,-նշել է Ռ. Մանգասարյանը:

Դեկանը ներկայացրել է ֆակուլտետի գործունեությունը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացին,գիտահետազոտական աշխատանքներին, կազմակերպչական աշխատանքներին, ուսանողների հետ տարվող բարոյա-հոգեբանական աշխատանքներին:

«Ֆակուլտետում  հետևողական աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման ուղղություններով: Աշխատանքներ են տարվել  «Տնտեսագիտության ֆակուլտետի ռաազմավարությամբ» նախատեված խնդիրների իրացման համար: Համաձայն որի ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով  և  հմտություններով  մրցունակ,  համամարդկային արժեքները ճանաչող, գիտելիքահենք տնտեսության կայացմանն աջակցող բակալավրում՝ «Ֆինանսներ /ըստ ոլորտի/»,«Հաշվապահական հաշվառում և հարկում», «Կառավարում», «Զբոսաշրջություն», մագիստրատուրայում՝ «Ֆինանսներ», «Կառավարում» մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստումն է»,-նշել է Ռ. Մանգասարյանը: 

Նրա խոսքով՝ 2020-2021 ուստարում ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական անձնակազմը կատարել է իր պարտականությունները և` ուսումնական, և` գիտական աշխատանքների գծով` ցուցաբերելով անհրաժեշտ աշխատանքային և կատարողական կարգապահություն:  Ֆակուլտետի ընդահանուր ծանրաբեռվածությունը կազմել է 16 475 ժամ, որի իրականացման վերահսկողությունը կատարվել է դեկանի և ամբիոնների վարիչների  կողմից: Լրացուցիչ պարապմունքների միջոցով դասախոսները լրիվությամբ կատարել են 2020-2021 ուս տարվա իրենց ուսումնական բեռնվածքը: Որպես ֆակուլտետի գործունեության ուժեղ կողմերը դեկան առանձնացրել է  արդյունավետ և թափանցիկ  վերահսկողական աշխատանքների իրականացումն ու  կարգապահության ամրապնդումը, բուհ-գործատու համագործակցության ամրապնդում և այդ ուղղությամբ տարրաբնույթ միջոցառումների իրականացումը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և կրթական համակարգին առնչվող   հիմնախնդիրների շուրջ գիտա-հետազոտական աշխատանքների ծավալումը, ներհամալսարանական և  արտահամալսարանական գիտա-հետազոտական միջոցառումներին  ուսանողների ակտիվ և պատշաճ մակարդակով մասնակցության ապահովումը, ՄԿԾ-ներում ներառված մասնագիտական դասընթացներից ստացված գիտելիքների  ամփոփումը  գիտական ընթերցումներով, մրցույթներով, խմբային աշխատանքներով:

Դեկանը, խոսելով առաջիկա անելիքներից, կարևորել է դասախոսների կողմից մենագրությունների, ուսումնական ձեռնարկների, հոդվածների տպագրության աճը, էլեկտրոնային դասախոսությունների ժողովածուների    պատրաստումը,  հանրապետությունից դուրս վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,  դասավանդման, ուսումնառության և հետազոտության փոխկապակցման ժամանակակից կրթափորձի մշտապես ուսումնասիրությունը ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում կիրառելու նպատակով:

Դեկանի հաշվետվությունը գնահատող ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր  Գեորգի Սահակյանը, ֆակուլտետի դասախոսներ՝ բարձր գնահատելով  կատարված աշխատանքը:

Հաշվետվությունը գնահատվել է բավարար: Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի համակազմին՝ հետպատերազմյան դժվար շրջանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար: