Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 21-ին խաղաղության օրվա առթիվ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիան (ԵՄՔԱ, անգլերեն՝ Young Men`s Christian Association (YMCA)) կազմակերպել էր մրցույթ` «Խաղաղություն» թեմայով։ Մրցույթին մասնակցել և մրցանակային տեղ է զբաղեցրել Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Առաքելյանը։ Մրցույթին մասնակցում էր 13 հոգի: Սահմանված էր երկու մրցանակային տեղ, որից երկուսն էլ զբաղեցրել են Արցախից մասնակցած երիտասարդները:

ԵՄՔԱ-ն հիմնադրվել է 1844 թվականի հունիսի 6-ին Լոնդոնում։ Այսօր ԵՄՔԱ շարժումը գործում է աշխարհի 119 երկրներում և ունի շուրջ 58 միլիոն անդամ։ 2004 թվականից նաև Ստեփանակերտում է գործում  Արցախի ԵՄՔԱ-ն, որը հանդիսանում է ԵՄՔԱ-ների Եվրոպական Ալիանսի համագործակցող անդամ՝ անկախ կարգավիճակով։

«Խաղաղությունը պիտի արտահայտեինք նկարների` ֆոտոպատմության միջոցով: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել մրցույթին, քանի որ  թեման շատ հոգեհարազատ էր ինձ»,-նշել է Ա. Առաքելյանը՝ հավելելով, որ  մեծ բավականություն է ստացել մրցույթից, քանի որ իր ֆոտոպատմությունն արժանացել է բազմաթիվ հավանումների:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանի Ս. Փարաջանովի անվան տուն-թանգարանում։ Հաղթողները  արժանացել են հավաստագրի և դրամական պարգևի։