Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանը համալրվել է նոր գրքերի խմբաքանակով: Նվիրատուն այս անգամ «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամն է:

Դեռևս օգոստոսի 27-ին «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ներկայացուցչության ԱրՊՀ այցի ժամանակ հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը պատրաստակամություն էր հայտնել համագործակցելու ԱրՊՀ-ի հետ և  աջակցելու՝  գիտակրթական տարբեր արդյունավետ ու անհրաժեշտ ծրագրերի իրագործման ուղղությամբ: Այդ համագործակցության առաջին պտուղներն արդեն տեսանելի են բուհում:

Արդիական նշանակություն և պահանջարկ ունեցող ավելի քան 230 միավոր  մասնագիտական գրքով համալրվել է  ԱրՊՀ գրադարանի գրքային ֆոնդը:

Գրադարանի տնօրեն  Հասմիկ Հարությունյանը ԱրՊՀ դասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհակալություն է հայտնել «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամին՝ գրադարանը արժեքավոր գրքրեով համալրելու համար: