Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցն էր:

Հիմք ընդունելով ԱՀ  ԿԳՄՍ նախարարի N 629/Մ հրամանը՝ ԱրՊՀ  ռեկտորատը որոշել է.

  1. ԱրՊՀ-ում մինչև նոյեմբերի 14-ը դադարեցնել  ուսումնական գործընթացը  ավանդական եղանակով։
  2. Ուսումնական գործընթացի կազմակերպումը հնարավորության սահմաններում իրականացնել հեռավար եղանակով՝ ֆակուլտետների դեկանների վերահսկողությամբ: