Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու մասին հարցն էր:
Ռեկտորատը որոշեց նոյեմբերի 8-ից ուսումնական գործընթացը պարտադիր կազմակերպել հեռավար ուսուցման եղանակով: Դասընթացները իրականացնել ըստ գործող դասացուցակի և գրանցել մատյաններում:
Ֆակուլտետների դեկաններին, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնին և որակի ապահովման կենտրոնին հանձնարարվեց` վերահսկել դասընթացները հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը: