Արցախի պետական համալսարան

Ծնվել է 2001թ. հունվարի 4-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 2007-2018թթ. սովորել է Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին աչքի էր ընկնում իր հմուտ, կարգապահ և ընդունակ տեսակով: Սիրում էր հայոց պատմություն առարկան և միշտ պատրաստ ներկայանում դասերին:

2018թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» բաժինը: Մեկ տարի սովորելուց հետո ծառայության է անցել պաշտպանության բանակի շարքերում: Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանական շրջանում:

Ծառայության ողջ ընթացքում սպայական անձնակազմի կողմից վաստակել է սեր ու հարգանք, աչքի է ընկել իր խիզախությամբ ու անվախ տեսակով:

 2020թ. սեպտեմբերին սանձազերծված պատերազմում մարտեր է մղել Կարախանբեյլիի ուղղությամբ:

Զոհվել է հոկտեմբերի 11-ին, սակայն պատերազմից շուրջ 9 ամիս անց են  հարազատները գտել Գևորգի աճյունը և հողին հանձնել: