Արցախի պետական համալսարան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը  Լեռնային Ղարաբաղում հայտարարում է էսսեների մրցույթ «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի» թեմայով։

Մրցույթին կարող է մասնակցել իրավագիտության բաժնի ցանկացած ուսանող։

Էսսեին ներկայացվող հիմնական պահանջներն են՝

  • Այն գիտական աշխատանք է, հետազոտություն/վերլուծություն, հետևաբար պետք է պահպանվեն գիտական աշխատանքներին ներկայացվող հիմնական պահանջները։
  • Մրցույթը գեղարվեստական ոճ չի ենթադրում։
  • A4 ֆորմատի (210 X 297), 1.5 միջակայքով, 12 տառաչափով, Sylfaen տառատեսակով:
  • Էջերի համարակալումը` ներքևում, կենտրոնում:
  • Ծավալը՝ 1500 բառ։

Վերջնաժամկետ՝ 11․12․2021։

Աշխատանքներն ուղարկել vavanesyan@icrc.org էլ․ հասցեին մինչև վերջնաժամկետը։

Հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր նվերներով, որոնք հատկապես անհրաժեշտ են հեռավար ուսուցման պայմաններում ուսանողների աշխատանքը դյուրացնելու համար։   

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի մինչև 2021թ․ ավարտը։

Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև նյութերով ու գրականությամբ աջակցելու համար կարող եք գրել vavanesyan@icrc.org էլ․ հասցեին։