Արցախի պետական համալսարան

       Հարգարժա՛ն պարոն Թոփչյան

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր մասնագիտական կարողությունների և մարդկային որակների շնորհիվ Դուք կարողանում եք  պատվով իրականացնել Ձեր առաքելությունը  բարդ ու պատասխանատու բնագավառում:

Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններում  օրենսդրությանը համապատասխան կրթության որակի ապահովման մշակույթ ստեղծելու, մասնագիտական կրթական համակարգում որակի շարունակական բարելավում ապահովելու գործում:

Արցախի պետական համալսարանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման  ողջ ընթացքում՝ ինքնավերլուծություն, փորձագիտական քննություն և որոշման կայացում, մշտապես գտնվելով ՈԱԱԿ հետ փոխգործակցային դաշտում, նկատելի առաջընթաց է գրանցել կրթության և ինստիտուցիոնալ կարողությունների որակի  բարելավման և զարգացման ուղղությամբ այս տարիների ընթացքում՝ շնորհիվ ՈԱԱԿ ցուցաբերած արդյունավետ ու մասնագիտական բարձր աշխատանքի: Օգտվելով պատեհ առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ՈԱԱԿ ողջ կազմին՝ Ձեր գլխավորությամբ՝  որդեգրած արժեքներին հավատարիմ գործելու համար:

Հանրության վստահությունը, նորարարության խթանումը, հավասար հնարավորությունների ու  հաշվետվողականության ապահովումը  և փոխգործակցությունը Ձեր որդեգրած այն գերակա արժեքներն են, որոնց շնորհիվ ՈԱԱԿ-ն կարողանում է արդյունավետություն ապահովել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման և շարունակական բարելավման գործում:

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, մաղթում անսպառ եռանդ, առողջություն և բեղուն գործունեություն՝ ի նպաստ ՀՀ և ԱՀ կրթական համակարգի զարգացման:

      ԱրՊՀ ռեկտոր՝  Արմեն Յուրիի Սարգսյան