Արցախի պետական համալսարան

Բարև,սեր իմ...

Դու կգաս մի օր,

երբ պատերազմը կավարտվի,

ու կգաս սիրով,

երբ արդեն հաղթած կլինենք.....

Դու կգաս այնժամ,

երբ ծաղիկները արդեն արնոտ չեն լինի

ու կբերես դրանք ինձ,

երբ արդեն ՏԱՆԸ կլինեմ..

Դու կգաս այնժամ,

երբ պատերազմը կմարի

ու երբ մայրդ զանգիդ սպասելու փոխարեն

արդեն քեզ տանը կտեսնի...

Սեր իմ,

քո համազգեստի  կանաչ լռության մեջ

 ես քեզ երևի չեմ ճանաչի,

(Շա~տ ես փոխվել երևի),

Կփոխվես անչափ,

բայց աչքերդ,աչքերդ նույնը կլինեն,

Մի քիչ տանջված,արյունոտ,բայց...նույնը...

 

Բարև, սեր իմ...

Սեր իմ,

դու չեկար,

երբ պատերազմն ավարտվեց,

ու չեկար, որովհետև չհաղթեցինք...

Դու չեկար, սեր իմ, ծաղիկներն արնոտ են,

ու ես էլ` ոչ իմ տանը,

Սեր իմ, հեռախոսի փոխարեն մորդ ձեռքին նկարդ է`

արյունոտ ու արցունքոտ աչքերով....

 

Արի մի օր, երբ կբացվի գարունը,

Արի մի օր,երբ կժպտամ լռության մեջ,

Ու արի,երբ նորից հաղթենք ու քեզ հետ տուն գնամ..

 

Սեր իմ, քո սրտում  արյուն է, իմ  հոգում`պատերազմ...

Աշխեն Ասրյան, պատմություն 4-րդ կուրս