Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և իրավունքի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ ԱրՊՀ ուսանողների հետ դեկտեմբերի 15-ին առցանց հանդիպում է ունեցել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արամ Մարտիրոսեանը։

 
Սորբոնի համալսարանի Արևելյան քրիստոնեության իրավունքների և հաստատությունների ամբիոնի իրավունքի պատմության պրոֆեսոր, EPHE-ի կրոնական գիտությունների բաժնի ուսումնական տնօրեն Արամ Մարտիրոսեանը առցանց հանդիպման ընթացքում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայ կանոնական իրավունքի քաղաքական-կրոնական հիմնախնդիրները. պատմությունից մինչև մեր օրերը» թեմայով։ Դասախոսությանը մասնակցել են ինչպես ԱրՊՀ ուսանողներ ու դասախոսներ, այնպես էլ հետաքրքրված մասնագետներ Սփյուռքից և ՀՀ-ից։
Պրոֆեսոր Արամ Մարտիրոսեանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը դարձնելու շարունակական։