Արցախի պետական համալսարան

Գլոբալիզացիաի դարաշրջանում մարդիկ այլևս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտենսիվ տեղեկատվության։ Ավանդական ԶԼՄ-ները կարծես թե այլևս պահանջված չեն և իրենց տեղը վաղուց զիջել են սոցիալական մեդիայն, երբ մեկ հպումով հնարավոր է ստանալ ցանկացած տեղեկություն։

Չնայած այսպիսի միտումներին, Արցախում նախորդ տարի տեխնիկապես վերակազմավորվել, վերազինվել ու ամբողջական եթերացանկ է փոխել Արցախի հանրային ռադիոն։

Թե որքանով է պահանջված  ռադիոն Արցախում, փորձեցինք ճշտել հանրության շրջանում մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում։

Զրուցելով տարբեր սեռի և տարիքի ստեփանակերտցիների հետ՝ պարզեցինք, որ մեծամասնությունը բացարձակապես ռադիո չի լսում:  Հարցվածների մի ստվար զանգված նշում է, որ նախընտրում է ժամանակակից մեդիան: Մի մասը ռադիո չի լսում համապատասխան սարքավորում չունենալու պատճառով: Ռադիոյի մշտական ունկնդիրների շարքում են միջին և միջինից բարձր տարիքային խմբի մարդիկ, առավելապես՝ վարորդները:

Կան նաև պասիվ ռադիոլսողներ. լսում են հանգամանքների բերումով՝ օրինակ, երթուղայինում կամ տաքսիում, այն էլ՝ առավոտյան ժամերին։ Հարցվածների մեծամասնությունը նախընտրում է Արցախի հանրային ռադիոն, քիչ մասը՝ Ազատություն ռադիոկայան, Մեդիամաքս։ Պարզվում է նաև, որ պատահաբար են միանում  և տարբերություն չկա, թե որ ռադիոալիքն են լսում, կարևորը՝ նորություն լինի:

Կատարված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ Արցախի հասարակության մեծամասնությունը ռադիո չի լսում, միտված չէ ռադիոյից տեղեկատվություն ստանալուն: Բայց ևայնպես ռադիոլսողների մեծամասնությունը նախապատվությունը տալիս  է տեղական ռադիոյին, մասնավորապես Արացխի հանրային ռադիոյին։

Ասպրամ Ավանեսյան, Կրիստինա Ղահրամանյան

«Լրագրություն»  3-րդ կուրսի ուսանողուհիներ