Արցախի պետական համալսարան

Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ  ‹‹Անկախության գավաթ 2021››  ծրագրավորման թիմային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանը:

Օլիմպիադայի մասնակցության ցուցանիշը  այս տարի ամենաբարձրն է գրանցվել՝ նախորդ բոլոր տարիների համեմատ, գրանցվել է 44 թիմ՝ ավելի քան 130 մասնակից, ծրագրավորման ուղղությամբ մասնագիտություն ունեցող ԱՀ և ՀՀ բուհերից: 

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի խոսքով՝ օլիմպիադային ԱրՊՀ-ից մասնակցել է երեք թիմ, յուրաքանչյուր թիմում երեք ուսանող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ սովորող: Թիմի մարզիչն էր կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արթուր Մնացականյանը: Վ. Առստամյանի խոսքով՝ ԱրՊՀ ուսանողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և բարձր ցուցանիշներ՝ նախորդ տարվա համեմատ:

Միջոցառման նպատակն էր երիտասարդների մոտ զարգացնել ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև ներգրավել նրանց ծրագրավորման ոլորտում: 

Ինչպես վերջին տարիներին, այս տարի նույնպես խնդիրների փաթեթը պարունակում էր ոչ միայն ալգորիթմական խնդիրներ, այլ նաև տեխնիկական, որոնց լուծման համար անհրաժեշտ էին պատկերների ճանաչման, HTTP protocol-ի և RegEx-ի գիտելիքներ։