Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 21-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ «Անձնակազմի կառավարում» դասընթացի շրջանակում «Կառավարում» 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անց է կացվել պայմանական կազմակերպությունների անձնակազմի կառավարման մոտեցումների ներկայացում: Ուսանողները ներկայացրել են կազմակերպությունների անձնակազմի կառուցվածքը, կադրային քաղաքականությունը, մոտիվացիան, պայմանական կոնֆլիկտի առաջացման պատճառները, լուծման ուղիները, ղեկավարի անձնական հատկանիշները, ղեկավարման ոճը:

Ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողների մոտ զարգացնել ինչպես տնտեսական-վերլուծական, այնպես էլ ստեղծագործական միտքը:

«Նրանք տվյալ դասընթացի շրջանակում հնարավորություն են ունենում տարբեր կազմակերպությունների օրինակներով ներկայացնել անձնակազմի կառավարման մոտեցումները»,-ասել է նա:

Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արևիկ Ալեքսանյանի կարծիքով նման քննարկումները հնարավորություն են տալիս ուսանողներին դասընթացի շրջանակում ստացած գիտելիքները, հմտությունները և կարողությունները կիրառել գործնականում: