Արցախի պետական համալսարան

 Ես էն տղեն մատաղ ինիմ

Վեր սըրտա ը`րալ կռեվ քինա։

Ես էն տըղեն մատաղ ինիմ

Վեր հըղըցան յետ չի տէռալ։

Մատաղ ինիմ ես էն տըղեն

Օթ օր սոված վեր կացալա,

Օթ օր ծարավ տեմա կացալ,

Էն վեր լուզուն ճուր կըտըրած

Քառասչորս օր պենդ կացալա։

Ես էդ տըղեն մատաղ ինիմ

Վեր աշկը չորսա քոն իլալ,

Վեր աշկը պեց`քոնչի իլալ։

Վեր զենք զրահ մեշկին կալած

Քըրծերնա լալ յէր իլած։

Մատաղ ինիմ ես Էտ տղեն

Թորքին ըռջին վեր կաղնածա

Թոռին տակին ճուր տըռածա։

Մատաղ ինիմ ես էն տըղեն,

Վեր ուրան հայ ինելավը

Ես իմ տանըս հայում մնամ։     

                                 Ռիտա Վանեսյան, հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս