Արցախի պետական համալսարան

Համաձայն ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատված 2021-2022 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները մեկնարկել են հունվարի 10-ից և կտևեն երեք շաբաթ, իսկ 4-րդ շաբաթը քննաշրջան է, որի ընթացքում կկազմակերպվեն ստուգումները։

Բանասիրական, մանկավարժության և սպորտի, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում` 2-րդ հերթով:

Հունվարի 10-ից մեկնարկել է նաև առկա ուսուցման համակարգի քննաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 21-ը:

Հեռակա ուսուցման համակարգի քննաշրջանի ժամանակացույցը` ստորև.

Ուսումնառության սկիզբը

10.01.2022

Ստուգարքների հանձնում

17.01.2022-28.01.2022

Ուսումնառության ավարտ`

28.01.2022

Նախապաշտպանություն

20.12.2022-24.12.2022

Քննաշրջան

31.01. 2022-04.02. 2022

Մագիստրոսական թեզի պաշտպանություն

20.01. 2022

I լուծարք

07.02. 2022-11.02. 2022

II լուծարք

14.02. 2022-18.02. 2022