Արցախի պետական համալսարան

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման

 

  1. Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝

1) փոխհատուցում տրվում է.

ա. առկա ուսուցման վճարովի համակարգի 1-ին ն 2-րդ կուրսերում սովորող ուսանողներին,

բ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային  կազմակերպության  «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 3-րդ,  4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողներին,

գ. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 1-4-րդ կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,

դ. ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ  կուրսերի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսումը շարունակելու նպատակով ակադեմիական արձակուրդից վերադարձած ուսանողներին,

ե. եթե ուսանողը առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից և սովորել է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության առկա  ուսուցման համակարգում առնվազն մեկ կիսամյակ,

զ. եթե ուսանողը բարձրագույն ոաումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը և սովորել է տվյալ մասնագիտությամբ առնվազն մեկ կիսամյակ,

Է. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 4-ի N 859-Ա որոշմամբ հաստատված պիլոտային ծրագրով որոշ մասնագիտությունների գծով սովորող ուսանողներին՝ կիսամյակային դրական արդյունքների հիման վրա,

ը. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորողներին` ուսման վարձի 100 տոկոսի, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորողներին՝ 50 տոկոսի չափով,

թ. հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունված պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների գերազանցությամբ ավարտած շրջանավարտ ուսանողներին` 100 տոկոսի, մնացածներին՝ 50 տոկոսի չափով, իսկ առկա ուսուցման համակարգ առանց ակադեմիական պարտքերի տեղափոխված 15 և  բարձր տարեկան միջին որակական գնահատական ապահոված ուսանողը՝ 100 տոկոսի  չափով,

ժ. պետական և  ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների ծնողներին՝ 100 տոկոսի, հեռակա ուսուցման համակարգում սովորող զոհված զինծառայողների այրիներին, զավակներին և  ծնողներին՝ 50 տոկոսի, Արցախյան պատերազմների 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ ուսանողներին՝ 100 տոկոսի  չափով.

2) փոխհատուցումը դադարեցվում է կամ չի տրվում, եթե ուսանողը.

ա. փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցման համակարգից տեղափոխվել է անվճար ուսուցման համակարգ,

բ. հեռացվել է (ազատվել է) տվյալ ուսումնական հաստատությունից,

գ. հեռացվել է (ազատվել է) և վերականգնվել է  ուսումը շարունակելու նպատակով,

դ. տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն,

ե. բարձրագույն ուսումնական հաստատության ներսում փոխել է մասնագիտությունը՝ բացառությամբ :«081101.01.6 Ագրոնոմիա, սելեկցիա և  գենետիկա». «084101.01.6 Անասնաբուժություն», «071403.01.6 Ռադիոտեխնիկա և կապ», «01140124.6 Կենսաբանություն և քիմիա», «01401.25.6 Մաթեմատիկա և ֆիզիկա», «011401.04.6 Ֆիզիկա» և «011401.02.6 Քիմիա» մասնագիտությունների, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր վերադարձել են ակադեմիական արձակուրդից և տեղափոխվել հարակից կրթական այլ ծրագիր իրենց ուսանած կրթական ծրագրի՝ համապատասխան խմբի բացակայության պատճառով,

զ. տվյալ կիսամյակում առկա ուսուցման համակարգ է տեղափոխվել հեռակա ուսուցման համակարգից,

է. ունի կրեդիտներով սահմանված պարտքեր նախորդ կիսամյակներից,

ը. ստանում է երկրորդ մասնագիտություն,

թ. ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի N 66 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 910-Ն որոշումներով սահմանված խմբերում,

ժ. ուսման վարձի փոխհատուցում է ստանում այլ կազմակերպության կամ անհատի կողմից: