Արցախի պետական համալսարան

Հունվարի 12-ին  հեռակա ուսուցման համակարգի մի խումբ ուսանողների հետ հանդիպել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

 Վ. Յարամիշյանը ուսանողների հետ քննարկել է հեռակա ուսուցման գործընթացի, ուսանողների իրավունքների և պարտականությունների, ուսանողական ինքնավար կառույցներին անդամակցելու, համալսարանի կառավարմանը մասնակցելու, համալսարանական կյանքի և հարակից այլ ուղղությունների հետ կապված մի շարք հարցեր: 

Առաջնորդվելով ուսանողակենտրոն կրթության սկզբունքով և կարևորելով հեռակա ուսուցման համակարգի ուսանողների դերը համալսարանի զարգացման գործում` Վ. Յարամիշյանը կոչ է արել անմասն չմնալ համալսարանում տեղի ունեցող գործընթացներից և դրանց անմիջական մասնակիցը լինել: Պրոռեկտորը կարևորել է ուսանողին  հուզող  խնդիրների բարձրաձայնումը, քանի որ, ըստ նրա՝ ուսանողների առաջարկություններն ու  կարծիքները  մշտապես  բուհի ղեկավարության ուշադրության  կենտրոնում  են և քայլեր են ձեռնարկում առկա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:           

Հանդիպման ընթացքում Վ.  Յարամիշյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: