Արցախի պետական համալսարան

Հունվարի 19-ին բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Հայ գրականության պատմություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսումնական պլանում ներառված «Քննադատության վարպետություն» դասընթացի շրջանակում: Գիտական սեմինարի ընթացքում «Հայ գրականության պատմություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են  իրենց ինքնուրույն հետազոտական աշխատանքները՝ «Միֆաքննադատության մեթոդաբանությունը հայ գրականության մեջ», «Հեթանոսական շարժումը և Դանիել Վարուժանը» (Սոնա Մուսայելյան), «Գրական երկի վերլուծության սկզբունքները», «Դավիթ Պետրոսյանի քննահամակարգը» (Լիլիթ Հովհաննիսյան), «Պողոս Մակինցյանի քննահամակարգը», «Սևակ Արզումանյանի քննադատական  դաշտը» (Գայանե Հարությունյան) թեմաներով:                       

Դասընթացը  վարող բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը, կարևորելով գիտական սեմինարի նշանակությունը ուսումնական գործընթացում, նշել է. «Հայ գրականության զարկերակը միշտ  տաք է: Այսպիսի միջոցառումները մեկ անգամ  ևս հաստատում եմ, որ գրականությունը առաջնային  դիրքերում  է: Եվ  այսօրվա սերունդը պետք է լինի պահանջատեր ու մշտապես պահպանի իր ազգային արժեքները»:

Ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը, շնորհակալություն հայտնելով ուսանողներին ու Զ. Բալայանին միջոցառման համար, ընդգծել է. «Կարևոր է և՛ գիտական կողմը, և ՛ ներկայացման որակը: Մշտապես պետք է լինել գիտական որոնումներում, կարևորել արդիական շունչն ու բովանդակությունը»: